-
02.05.2018|
14:55
Վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:
-
02.05.2018|
11:29
Քվորում չապահովելու պատճառով այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստը չգումարվեց: Նիստի մեկնարկին գրանցվել էր 29 պատգամավոր: Ներկա էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներ:
-
02.05.2018|
00:24
Լարվածությունը պահպանվում է, քվեարկությունը արդյունք չտվեց, այսօր Աժ- ում վարչապետի քվեարկությունից հետո հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
-
02.05.2018|
00:18
Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
ՀՀԿ-ի ից ընդամենը մեկ պատգամավոր կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ Շիրակի նախկին մարզպետ, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը:
-
01.05.2018|
20:45
Վերջին երկու-երեք օրերին հետևել եմ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի զուսպ, հավասարակշռված ելույթներին` ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
-
01.05.2018|
20:44
Շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց. Աժ հատուկ նիստում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Երբ մի շաբաթ առաջ նա գնում էր հրապարակ, ոչ ոք չէր հավատում, բացի իր կուսակիցներից:
-
01.05.2018|
20:43
Ամեն հեղափոխություն ունի իր կանոնը, և ով նախաձեռնել է, կազմակերպել է այն, հաջող հասցրել է հանգրվանին, նա պետք է ստանձնի պատասխանատվություն և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, նա պետք է լինի վարչապետ` Աժ-ում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
-
01.05.2018|
20:42
ԲՀԿ-ն միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետև այս շարժումը արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այս ճահճից։
-
01.05.2018|
20:41
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Ազգային ժողովի հատուկ նիստում նշեց, որ մարդիկ պետք է իրականություն դարձնեն իրենց ամենապարզ ցանկությունները, ինչը վերջին տասը տարիներին անհնար էր։
-
01.05.2018|
20:40
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հետ քայլ է արել նախկինում արած իր մի շարք հայտարարություններից: